Տպել
15.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի եւ Հայ Ազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
1 / 6

Հուլիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի  եւ Հայ Ազգային Կոմիտեի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, եւ մասնավորապես Ավստրալիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` վերջին տարիներին հայ-ավստրալիական քաղաքական կապերը զգալի ակտիվացում են արձանագրել եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար առկա են լավ նախադրյալներ: Հովիկ Աբրահամյանը միջպետական հարաբերությունների զարագացման գործում կարեւոր համարեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, եւ բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի բոլոր անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ ընդունվեց 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, ինչպես նաեւ կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արժեքավոր աջակցություն ցուցաբերելու համար: Նա իր երախտագիտությունը հայտնեց նաեւ նահանգի օրենսդիր մարմնին՝ 2012-ի հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման համար: Նշենք, որ Նոր Հարավային Ուելսի նահանգը ամենախոշոր նահանգն է, եւ այնտեղ բնակվում է Ավստրալիայի բնակչության մեկ երրորդը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության ղեկավար, Նոր Հարավային Ուելս նահանգի Հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդեն կարեւորեց Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացումը եւ ամրապնդումը քաղաքական, տնտեսական եւ մյուս ուղղություններով: Կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ խորացումը, բարեկամական խմբերի համագործակցությունը, փոխայցերը: Հյուրերը նշեցին, որ Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանը առաջինն է ճանաչել եւ՛ Հայոց ցեղասպանությունը, եւ՛ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց իրենք կանեն ամեն ինչ, որ մյուս նահանգների խորհրդարանները նույնպես ընդունեն նման բանաձեւեր: Նահանգային խորհրդարանը դիմել է նաեւ կենտրոնական իշխանություններին` հորդորելով ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հյուրերը բարձր գնահատեցին հայ համայնքի դերը եւ մեծ ներդրումը Ավստրալիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:


15.07.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Ողջունելով հյուրին` ԱԺ  նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի  այցը Հարավային Կովկասի երկրներ:  Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի ...