Տպել
14.06.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրեցին, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ: Քննարկվեցին այդ բացը լրացնելու նպատակով երկու երկրների գործարարների մասնակցությամբ գործարար համաժողովներ կազմակերպելու հնարավորությունները:

Բարձր գնահատելով վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարները՝ էստոնացի պատգամավորները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտնագությանն առնչվող խնդիրներ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաղաղ գոյակցության ջատագով եւ նույն դիրքերից էլ ԼՂ հիմնախնդրի լուծումը բացառապես համարում է խաղաղ բանակցությունների ճանապարհը: ԱԺ փոխնախագահը վերահաստատեց, որ ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Նա ընդգծեց, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ շարունակականության հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերին, միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...