Տպել
10.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին

«Խոր ցավով տեղեկացանք սույն թվականի հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած անմարդկային ու դաժան ահաբեկչության  մասին, որին զոհ գնացին խաղաղապահ բարձր առաքելություն իրականացնող վրաց յոթ զինծառայողներ:

Այս ողբերգական իրադարձության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին եւ  զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու ամրություն»: