Տպել
06.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշի հետ
1 / 4

Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը:

Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի  միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարեւորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի  հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, նաեւ համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Այս համատեքստում  Լատվիայի նախագահը կարեւորեց կոնկրետ ծրագրերի  իրականացումը: Նախագահ Բերզինշը ընդգծեց, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում եւ առաջարկեց Լատվիայի աջակցությունը ու փորձը այս հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ Հայաստանի իշխանություննրը մեծ կարեւորություն են տալիս Բալթյան երկրների եւ, մասնավորապես,  Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին եւ  գոհունակությամբ նշեց, որ  վերջին ժամանակաշրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում Լատվիայի Սաեյմայի ղեկավարի  հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խորհրդարանների միջեւ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է  տնտեսական հարաբերություններին երկարաժամկետ եւ  փոխշահավետ բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:  Պարոն Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը  եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր հիմք կհանդիսանան փոխհարաբերությունների հետագա խորացման համար:  Հայաստանի խորհրդարանի ղեկավարը  կարեւորեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում  համագործակցության համար առկա ներուժը: Նա կարեւորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում: Լատվիայի  նախագահը  նույնպես կարեւորեց հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, երկուստեք կարեւոր համարվեց միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:
 


06.06.2013
Պարզաբանում
«Հրապարակ» թերթի հունիսի 6-ի համարում տպագրված՝ «Արգամիչը պաշտպանել է Լիսկային» հրապարակման կապակցությամբ հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետեւաբար, ԱԺ նախագահը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննար...