Տպել
06.06.2013
Պարզաբանում

«Հրապարակ» թերթի հունիսի 6-ի համարում տպագրված՝ «Արգամիչը պաշտպանել է Լիսկային» հրապարակման կապակցությամբ հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետեւաբար, ԱԺ նախագահը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննարկումներին: Վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:


06.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշի հետ
Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը: Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի  միջ...