Տպել
05.06.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի հերթական նիստի աշխատանքները եւ դրանցում բարձրացված հարցերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական եւ այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: