Տպել
04.06.2013
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը
1 / 3

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշեց, որ առաջարկվում է օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով, այն է ՝ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Օսմանյան կայսրությունում կամ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը , մեղմացնելը, արդարացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագծերը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաեւ «ՀՀ Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:



04.06.2013
Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կոր...

04.06.2013
2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկ...

04.06.2013
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված արհեստակցական միությունների գործունեության երաշխիքներին
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Ար...