Տպել
04.06.2013
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը
1 / 3

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշեց, որ առաջարկվում է օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով, այն է ՝ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Օսմանյան կայսրությունում կամ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը , մեղմացնելը, արդարացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագծերը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաեւ «ՀՀ Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: