Տպել
01.06.2013
ՀՀ ԱԺ նախագահը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի
1 / 7

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Խորհրդարանի ղեկավարը հավատարիմ իր որդգրած սկզբունքներին ու բարի ավանդույթներին, ամեն տարի երեխաներին շնորհավորում է առանձնահատուկ ջեմությամբ ու հոգատարությամբ: Մայրաքաղաքի մանկանան զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացավ, երբ փոքրիկներին շնորհավորելու եկավ խորհրդարանի ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանն իր ներդրումն ունեցավ նաեւ news.am լրատվական կայքի կազմակերպած «Գնիր պաղպաղակ եւ օգնիր երեխաներին» ակցիային: Այգում տեղադրված էին պաղպաղակի վաճառակետերը եւ երեխաների սիրելի պաղպաղակները վաճառում էին քաղաքական գործիչներ եւ շոուբիզնեսի ներկայացուցիչներ : Խորհրդարանի ղեկավարը մեկ առ մեկ մոտեցավ տաղավարներին ու գնեց պաղպաղակ: Փոքրիկների ուրախությունը կրկնապատկվել էր, քանի որ նրանց համար պաղպաղակ էր գնում ԱԺ նախագահը:

Այս օրը, անշուշտ, երկար կմնա երեխաների հիշողություններում ու անկասկած օրենսդրի ղեկավարի պարգեւած ջերմությունը կլինի նրանց ողջ օրվա ուղեկիցը: Իսկ հավաքված գումարը կհատկացվի անապահով ընտանիքների երեխաներին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...