Տպել
30.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան- Կլոդ Մինյոնին
1 / 3

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երեւան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերին:

Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության` ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: «Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձեւավորման գործում»: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ` ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր եւ պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը եւ հավաստիացրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:


30.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական եկամուտների եւ ծախսերի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխ...

30.05.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամների հետ
Մայիսի 30-ի ՀՀ Աժ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ: Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստան այցի համար: Կարեւորելով երկկողմ հարաբերութ...

30.05.2013
Հանդիպում Քուվեյթի Պետության ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ
Մայիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ: ...

30.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին: Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, ո...