Տպել
15.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Որպես տոն՝ այն մեզանում ընդամենը երկու տարեկան է, փոխարենը չափազանց հարուստ պատմություն ու ավանդույթներ ունի: Մեր ազգային հիմնասյուներից մեկը՝ ընտանիքը գալիս է դարերի խորքից ՝ որպես օջախի, հոգեկան ջերմության, սիրո, հարգանքի եւ հավատարմության, ազգի շարունակականության խորհրդանիշ:

Փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը եղել ու մնում է հասարակության հիմքը, հոգեւոր ու բարոյական արժեքների, ազգային ու մշակութային ավանդույթների պահապանը:

Ամուր եւ բարեկեցիկ ընտանիքը հուսալի ապագայի երաշխիք է երկրի ու ազգի համար: Ուստի աջակցությունը հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու անապահով ընտանիքներին, նրանց սոցիալական պաշտպանվածության բարձրացումը, դեմոգրաֆիական իրավիճակի բարելավմանն ուղղված պայմանների ստեղծումը մեր երիտասարդ պետության առանձնակի խնդիրն են:

Եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ այս գեղեցիկ ու ջերմ տոնի առթիվ: Թող բոլոր ընտանիքներում տիրեն սերն ու փոխըմբռնումը, վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, համերաշխություն եւ բարեկեցություն:


15.05.2013
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում
Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի ն...