ՀՀ ԱԺ Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն ապրիլի 25-ին հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն:
Հանդիման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, ինտեգրացիոն գործընթացը, հատուկ շեշտվեց Ասոցացման պայմանագրի ստորագրման կորեւորությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:
Կողմերը կարեւոր համարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը, բանակցությունների շարունակումը, անընդունելի համարվեց ռազմական ճանապարհով հարցի լուծումը: Եվրախորհրդարանի անդամները կարեւորեցին Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, ինչը կնպաստի հարցի խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում կարեւորվեց նաեւ Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդումը:
Ներկաները կարեւոր համարեցին ԼՂ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությունը Եվրանեսթի շրջանակներում իրականացվող քաղաքացիական հասարակության ամրապնդման ծրագրերին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ ժողովրդավարության խորացմանը: Այս համատեքստում հյուրերը կարեւորեցին ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան: Եվրոպացի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու այդ բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հայ խորհրդարանականների անունից պատրաստակամություն հայտնեց զարգացնելու եւ խորացնելու երկկողմ հարաբերությունները:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, որին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:Ողջունելով սփյուռքահայ երիտասարդների ու աղջիկների այցն Ազգային ժողով՝ խորհրդարանի ...
Խորհրդարանական լսումներ՝ «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի ունեցան «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական ...
ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագ...
Պարզաբանում
Ապրիլի 25-ի «Ժամանակ» օրաթերթի համարում եւ 1in.am կայքում հրապարակված «Հովիկ Աբրահամյանը հիմա էլ վարձակալներ է փնտրում» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանում նշված փաստերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի զբաղվում բիզնեսով, եւ հրա...
Տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: ...