Տպել
25.04.2013
Պարզաբանում
Ապրիլի 25-ի «Ժամանակ» օրաթերթի համարում եւ 1in.am կայքում հրապարակված «Հովիկ Աբրահամյանը հիմա էլ վարձակալներ է փնտրում» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանում նշված փաստերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի զբաղվում բիզնեսով, եւ հրապարակման մեջ նշված տարածքներն ու կազմակերպությունները կապ չունեն նրա հետ: