Տպել
26.02.2013
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված հարցերը:

Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ փոխնախարարի՝ օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ: Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի մշակմանը եւ քննարկմանը մասնակցել են եւ՛ հասարակական կազմակերպությունների  ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, եւ՛ համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածում ավագանու կազմավորման համար անհրաժեշտ շեմն ավելացնել մինչեւ օրենքով սահմանված թվի երկու երրորդը, իսկ 14-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ավագանու նիստերի իրավազորության անհրաժեշտ շեմը: Նախագծի մեկ այլ հոդվածով նախատեսվում է ավագանու լիազորությունների դադարեցման եւս մեկ հիմք, այն է` ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալը:

Ըստ փոխնախարարի՝ սահմանվում է նաեւ համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման այլ հիմք եւս՝ մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը (ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ) երկու անգամ խախտելը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորեց խորհրդարանում նման օրինագծի քննարկումը նշելով, որ այն կարգավորում է ոչ միայն կոնկրետ հարաբերություններ, այլեւ նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների հետագա զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը հիմնական զեկուցողի ուշադրությունը հրավիրեց օրենքի 72-րդ հոդվածի վրա՝ առաջարկելով այն խմբագրել, ինչը փոխնախարարի կողմից ընդունվեց:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, նկատեց, որ թեեւ հանձնաժողովում օրինագիծը քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, սակայն համակարգն ու օրենքի բազմաթիվ դրույթներ համակարգային փոփոխությունների կարիք ունեն:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց ՀՀ նախագահի կողմից ներկայացված «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան եւ կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցը: 1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված կոնվենցիան ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ով նշեց, որ ներկայում նրան միացել է շուրջ 50 պետություն, ՀՀ հարեւան պետություններից անդամ չէ միայն Ադրբեջանը: Կոնվենցիայի նպատակն է անդամ-պետությունների տարածքներում ապահովել երկաթուղային ճանապարհներով, ջրային ուղիներով, նաեւ այլ տրանսպորտային միջոցներով իրականացվող տարանցիկ փոխադրումների ազատությունը: Հրանտ Բեգլարյանի խոսքով՝ կոնվենցիայով սահմանվում է ազատ տարանցման իրավունքը, կարգավորվում են տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառվող սակագների եւ մի շարք այլ հարցեր: Արդյունքում, ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը, կաճի Հայաստանի Հանրապետության՝ որպես տարանցիկ պետության գրավչությունն անդամ պետությունների փոխադրողների համար՝ նպաստելով երկրի տարանցիկ ունակությունների բարձրացմանը:

Հարցի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը: Նա նկատեց, որ կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է ակնկալել տարանցիկ փոխադրումների իրականացում կոնվենցիայի անդամ հանդիսացող պետությունների տարածքով, ինչպես նաեւ արտահանման ծավալների մեծացում:

Հաջորդիվ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ այս նախագծերի քննարկումը լավ օրինակ է, թե ինչպես քաղաքական մեծամասնությունն ու փոքրամասնությունը, նաեւ քաղաքացիական սեկտորը կարողացան, փոխհամաձայնությունների գալով, փաթեթը լրամշակել եւ ունենալ արդյունք, որն այլեւս որեւէ կողմից քննադատության չի ենթարկվում: «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակում երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել 17, բացառիկ դեպքերում հնարավոր է ամուսնություն նաեւ 16 տարեկանում, սակայն զույգի գումարային տարիքը 34-ից ցածր չպետք է լինի: Այսպիսով, նախագիծը կատարում է իր առջեւ դրված գլխավոր նպատակը, այն է՝ Հայաստանը, ստանձնած միջազգային պարատավորությունների շրջանակում, ապահովում է գենդերային հավասարություն, վերանում է ամուսնության տարիքի հարցում տարբերակված մոտեցումը երկու սեռերի համար:

Պատասխանելով պատգամավոր Հայկ Գրիգորյանի մտահոգությանը, թե ինչ կլինի, եթե, օրինակ 16 տարեկան տղան ամուսնանա 18 տարեկան կնոջ հետ՝ պատրաստ չլինելով ֆինանսապես հոգալ ընտանիքի կարիքները, Հրայր Թովմասյանը նշեց, որ այս դեպքում եւս չպետք է մոռանալ գենդերային հավասարության մասին. չափահաս կինն ինքը կարող է զբաղվել ընտանիքի ֆինանսական խնդիրներով:

Պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին էլ ի պատասխան՝ նախարարը շեշտեց, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելիս հաշվի են առնվել նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մտահոգությունները, շահերը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ նույնպես շեշտելով արդյունավետ աշխատանքի մասին:

Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Նախագծով առաջարկվում է որոշ չափով սահմանափակել ԱԺ նախագահի լիազորությունները պատգամավորների բացակայությունները հարգելի-անհարգելի ճանաչելու ընթացակարգերում. նա կարող է հարգելի համարել հերթական նստաշրջանի ոչ ավելի, քան 10 օրերի ընթացքում պատգամավորի՝ անձնական պատճառով բացակայությունները: «Որպեսզի սա չդառնա քաղաքական մեծամասնության կողմից որոշվելիք հարց, նաեւ գործիք, որն օգտագործվում է ընդդիմության դեմ, մենք առաջարկում ենք հետեւյալ լուծումը. Ազգային ժողովի նախագահն իրավունք ունի մինչեւ 10 օր բացակայությունները ճանաչել հարգելի, բայց եթե դրանից հետո պատգամավորը քվեարկությունների կեսից ավելիին բացակայել է, հարցը մտնում է էթիկայի հանձնաժողով»,-նշեց Դավիթ Հարությունյանը: Ըստ ներկայացված օրինագծի՝ էթիկայի հանձնաժողովը քննում է հարցը եւ ներկայացնում իր եզրակացությունը՝ արդյոք բացակայությունները հարգելի են, եւ եթե եզրակացությունը բացասական է լինում, հարցը ներկայացվում է խորհրդարանին:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Իր ելույթում պատգամավոր Գալուստ Սահակյանը մասնավորապես նշեց, որ լրացուցիչ քննարկման խնդիր է, թե որքանով է հարցը էթիկայի հանձնաժողովի հետ առնչվում: Այս կարծիքը պաշտպանելով՝ Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց, որ, ըստ պայմանավորվածության, մինչեւ խորհրդարանի դահլիճում քննարկվելը հարցը պետք է ավելի նեղ ձեւաչափում քննարկվեր: Նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացրեց նաեւ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով, սակայն, նշեց, որ իր ուսումնասիրած միջազգային փորձը ցույց է տալիս՝ նման հարցերը քննարկվում են հենց էթիկայի հանձնաժողովում:

Ամփոփիչ ելույթում Դավիթ Հարությունյանը հիմնավորեց, որ խնդիրը էթիկայի հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, իսկ նեղ ձեւաչափում քննարկումների վերաբերյալ պայմանավորվածություն լինելու մասին նշեց, որ նման հարց չի քննարկվել:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 27-ին:


17.05.2024
Խորհրդարան է այցելել Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում ե...

17.05.2024
Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարած...

17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արման Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...