Տպել
11.02.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ հետընտրական հնարավոր քաղաքական զարգացումներին:

Նաիրա Զոհրաբյանը եւ Օլեքսանդր Պավլյուկը  քննարկեցին մայիսին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդում նախարարների կոմիտեի նախագահության ստանձնման հարցը: Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ կարեւոր է, որ Հայաստանը հստակեցնի իր վեցամսյա նախագահության ժամանակահատվածի հիմնական գերակայությունները, որպեսզի դրանք լինեն իրապես աշխատող եւ կենսունակ: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի համար դա կարեւոր ժամանակահատված է` ցույց տալու եվրոպական արժեքներին իր հավատարմությունը:

Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունը հայտնեց վերջին շրջանում Եվրոպայի խորհրդում արժեքների ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը կարողանում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, իր նավթադոլարներով մթնոլորտ ստեղծել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային կառույցները չկարողանան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի «նավթադոլարային առաջընթացը» կանխելու համար, ապա կկանգնեն լուրջ ճգնաժամի առջեւ:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ:


11.02.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց միջազգային դիտորդների
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի նախկին անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ ...