Տպել
07.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը եւ 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետեւյալ կազմը.

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ                           ՀՀԿ խմբակցություն
(էթիկայի հանձնաժողովի նախագահ)         

Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ                                ՀԱԿ  խմբակցություն
(էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ )

Կորյուն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ                              ՀՀԿ խմբակցություն

Վահան ԲԱԲԱՅԱՆ                                     ԲՀԿ խմբակցություն

                                                       
Հովհաննես ՄԱՐԳԱՐՅԱՆ                         ՕԵԿ խմբակցություն
                      

Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ                       ՀՅԴ   խմբակցություն                                                            

Թեւան ՊՈՂՈՍՅԱՆ                                  «Ժառանգություն» խմբակցություն:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...