Տպել
20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
1 / 1

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Զեհեին համագործակցության եւ կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացում:

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցությունը, այն գնահատելով գերազանց եւ արդյունավետ: Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ընդունել է մի շարք կարեւոր օրենքներ, որոնք նպաստել են ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը եւ խորացմանը, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը եւ այլն: Նա կարեւորեց նաեւ ԵԽԽՎ-ԱԺ փոխգործակցությունը` նշելով, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը արդյունավետ եւ կառուցողական գործունեություն է իրականացնում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների փոխգործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվաց...

20.12.2012
Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին
Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմա...