Տպել
10.11.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
1 / 1

Շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ այսօր Հայաստանում նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

ՏԻՄ-երը կառավարման համակարգի կարեւորագույն մասն են, տեղերում պետական քաղաքականության անմիջական իրականացնողները եւ լավագույնս գիտեն համայնքի խնդիրները, առաջինն են տեղեկանում ու տեղեկացնում դրանց մասին, առաջինն են ձեռնամուխ լինում դրանց հնարավոր լուծումներին:

Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն բարդ ու պատվաբեր առաքելություն՝ լինել քաղաքացու եւ պետության անմիջական կապող օղակը: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ անհրաժեշտությունը` առանձնահատուկ պատասխանատվություն ստանձնելով համայնքների ճակատագրերի եւ երկրի ընդհանուր առաջընթացի համար: Համոզված եմ, որ այսուհետ եւս, ինչպես գործունեության անցած 16 տարիների ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առաքելությունը` հանուն ավելի բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին եւ մաղթում հաջողություններ, բարեկեցություն եւ հաստատակամություն իրենց դժվարին, պատվաբեր ու պատասխանատու գործում:


10.11.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 10-ին ընդունեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի տեղակալներ Երալի Տոգժանովին եւ Արտուշ Կարապետյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ...