Տպել
23.10.2012
Նոյեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ
1 / 1

Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին ԱԺ եվրոպական ինտեգրման եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ժամը 11-ին անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով  խորհրդարանական լսումներ:


23.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Դավիթ Ուսուպաշվիլիին Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ երկխոսության վերսկ...

23.10.2012
Խորհրդարանը քննարկեց հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում եզրափակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թ. գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը: Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարա...

23.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի...