Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային` առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Գերչեւային տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար եւ նշեց, որ նրա գործունեության տարիներին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ խորհրդարանի համագործակցությունը էլ ավելի է խորացել ու ամրապնդվել: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա աշխատանքը եւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները շնորհակալ են ՄԱԿ տարբեր կառույցների կողմից ցուցաբերվող աջակցության համար: Խորհրդարանի ղեկավարը հաջողություններ մաղթեց տիկին Գերչեւային հետագա աշխատանքում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս:
Ամփոփելով Հայաստանում աշխատած տարիները` Դաֆինա Գերչեւան գոհունակությամբ փաստեց տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին փոխշահավետ գործակցության համար:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:...
Մեկնարկում են Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց ընտրության քննությունները
Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց ընտրության համար նախատեսված «Գրավոր առաջադրանքներ» գործնական հատվածում ընդգրկված հարցերը ներառելու են ՀՀ Սահմանադրության բոլոր գլուխները, բացառությամբ 5-րդ, 7-րդ, 9-րդ գլուխների, «Ազգային ժողովի կանոնակարգ...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը...
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ...