Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը գիտության, կրթության եւ առեւտրատնտեսական բնագավառներում: Նշվեց, որ այս տարվա նոյեմբերին Երեւանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում հարաբերությունների աշխուժացումը, անդրադարձան նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցերի: Պարոն Կուխտան ԱԺ նախագահին ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը Ուկրաինայում հոկտեմբերի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Պարգեւներ՝ ուսուցիչներին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած կուսակցության անդամ ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի եւ Հանրապետության բոլոր մարզերի ՀՀԿ անդամ մի խ...
Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ հետազոտությունը ներկայացվեց ԱԺ-ում
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղա...
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 16-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քվեարկությամբ հաստատվեց «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սեղմագիրը:...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` Հայ մամուլի օրվա առթիվ
Շնորհավորում եմ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նրանց մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձու...