Տպել
08.10.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահին
1 / 2

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում: Կողմերը գոհունակությամբ  փաստեցին վերջին շրջանում  միջխորհրդարանական փոխայցերի եւ փոխշփումների ակտիվացումը, կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ գործակցության խորացումը, բարեկամական խմբերի միջեւ շփումները: Անդրադարձ կատարվեց նաեւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ տվել է իր դրական արդյունքները: Այս տարիների ընթացքում  բազմաթիվ հայ ուսանողներ պրակտիկա են անցել  Բունդեսթագում եւ իրենց ձեռք բերած գիտելիքները հաջողությամբ կիրառում են տարբեր ոլորտներում: Նշենք, որ հաջորդ տարվանից, երկու խորհրդարանների նախագահների պայմանավորվածության համաձայն, գերմանացի ուսանողներին եւս հնարավորություն կընձեռնվի պրակտիկա անցնել Հայաստանի խորհրդարանում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: