Էդուարդ Շարմազանովը վստահություն հայտնեց, որ Հայաստանում Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այս այցը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Փոխնախագահը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը, նշելով, որ ամենալայն հնարավորություններ են ստեղծված վերջիններիս հոգեւոր, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար, ընդհուպ ազգային լեզվով ռադիոժամի ու տպագիր մամուլի առկայությունը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ հնարավորություններ ունեն եւ ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միրե -Միրա Թախսին Բեգը նույնպես վստահություն հայտնեց, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք կարեւորվեց հաճախակի փոխայցելությունների կազմակերպումը` ամենատարբեր մակարդակներով: Այդ տեսանկյունից Էդուարդ Շարմազանովը կարեւորեց ժամանակին Հայաստանի եւ Իրաքի խորհրդարանների միջեւ երբեմնի աշխույժ կապերի վերականգնումը:
Հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ԱԺ պատգամավորները քննարկեցին Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրինագծերը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյա վերջին նիստում ընդհատված, 2011 թ. դեկտեմբերի 20...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված այս օրը, ըստ էության, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության...
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահի հանդիպումը Աժ հանձնաժողովների նախագահների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ոջունելով հյուրերին` Գագիկ Մի...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես...
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնա...