Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ:
Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, եւ նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում:
Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ Թիրզեի այցը Հայաստան, որի առիթը Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է, նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական կապերին, իսկ դրանց հիմքում առաջնային կլինի Ազգային ժողով-Բունդեսթագ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ համագործակցության մեծ ներուժը՝ անդրադառնալով նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնություններ կյանքի կոչելու հնարավորություններին:
Կողմերն անդրադարձան ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Գերմանիայի հնարավոր դերակատարությանը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Արտակ Դավթյանը գերմանացի հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը կնշանավորվի մի շարք միջոցառումներով, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ ամիսը կարելի է գերմանական անվանել:
ԱԺ պատգամավորները քննարկեցին Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրինագծերը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյա վերջին նիստում ընդհատված, 2011 թ. դեկտեմբերի 20...
Համայն եզդիների հոգեւոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը` Ազգային ժողովում
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե -Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ եւ եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված այս օրը, ըստ էության, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության...
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահի հանդիպումը Աժ հանձնաժողովների նախագահների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Ոջունելով հյուրերին` Գագիկ Մի...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես...