Տպել
28.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 48  հարց, այդ թվում`13 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի  1-4-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն  ԱԺ հոկտեմբերի 1-ի  նիստում: