Տպել
14.09.2012
Գուրգեն Դումանյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գուրգեն Դումանյանը:

                                                Կենսագրություն

Գուրգեն Դերենիկի Դումանյանը  ծնվել է 1979թ. հոկտեմբեր 13-ին, Երեւանում: Մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ է:

Կրթությունը`

2008-2011թթ. դոկտորանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

2004-2007թթ. ասպիրանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

2002-2004թթ. օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի եւ առողջապահության կառավարման ամբիոնում:

1996-2002թթ. Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:

1986-1996թթ. Երեւանի 131 միջնակարգ դպրոց:

Աշխատանքային գործունեությունը`

2010թ.-ից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության ,Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի տնօրեն:

2006-2010թթ. ՀՀ առողջապահության նախարարության ,Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկում բաղադրիչի ղեկավար:

2005-2006թթ. ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ:

2005-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական:

Գիտական գործունեությունը`

2011թ.-ից մինչ օրս Երեւանի պետական բժշկական համալսարանի ,Առողջապահության կառավարման եւ տնտեսագիտությանե ամբիոնի դոցենտ:

2007-2011թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի ,Առողջապահության քաղաքականության եւ օրենսդրությանե ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ:

Գլխավոր որակավորումները`

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Ատենախոսության թեման` ,Երեւան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը եւ մոնիթորինգային համակարգի մշակումըե, մասնագիտությունը`  ,հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպումե:

Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի եւ 1 մենագրության հեղինակ:

Մասնակցություն տարբեր միջազգային եւ տեղական մասնագիտական սեմինարներ-խորհրդակցությունների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կողմից կազմակերված ուսումնական դասընթացների:

Լեզուների իմացությունը`
Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, բավարար` իտալերենին:

Հասարակական-քաղաքական գործունեությունը`

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:

,Առողջապահության կազմակերպիչների միավորումե հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

Հանրային խորհրդի ,Առողջապահության եւ սոցիալական հարցերիե հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


14.09.2012
ԱԺ-ում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Ն...