Տպել
14.09.2012
ԱԺ-ում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը
1 / 1

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքը կսկսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը:

Նույն օրը նիստի մասնակիցները հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, կայցելեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ՀԱՊԿ ինստիտուտի հայկական ազգային ներկայացուցչություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Սեպտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահները որպես դիտորդ կմասնակցեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններին:


14.09.2012
Գուրգեն Դումանյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գուրգեն Դումանյանը:                               ...