Տպել
01.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
1 / 11
Տեսանյութ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը պարգեւատրվեց  Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ եւս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ նրա  հզորացմանը:

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները  մասնակցեցին ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...