Տպել
09.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին
1 / 4

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջջարի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ  ԻԻՀ ՆԳ նախարարի այցն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է  փոխշահավետ համագործակցությունը հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ  գոհունակությամբ փաստեց, որ հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում, ինչը  վկայում  է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն էլ ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին:

 ԻԻՀ ՆԳ նախարարը կարեւորեց երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Նա անհրաժեշտ համարեց տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ինչը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:  Պարոն Նաջջարի խոսքով` Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխշահավետ համագործակցության կարեւոր ուղղություններից է նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, ինչը թույլ կտա խթանել առեւտրատնտեսական փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվեց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, շեշտվեց  միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը:

Հանդիպմանը քննարկվեցին  երկկողմ հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: