Տպել
03.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալբանիայի դեսպանին
1 / 1

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշիին:

Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ համագործակցությունը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկու երկրների հարաբերությունների խթանման առումով կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությունը: