Տպել
08.06.2012
Շնորհավորանքներ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
1 / 1

Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներից, խորհրդարանների նախագահներից, միջազգային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ամենատարբեր գերատեսչությունների ու հաստատությունների ղեկավարներից:

Բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ պարոն Աբրահամյանին շնորհավորել, արդյունավետ գործունեություն ու հաջողություններ են մաղթել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսը,  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ու Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՌԴ Դաշնային խորհրդի  նախագահ  Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Հունաստանի խորհրդարանի նախագահ Վիրոն Պոլիդորասը, ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների  համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոն, Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը, ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար  Պյոտր Ռյաբուխինը,  Ուղղափառության միջխորհրդարանական  վեհաժողովի  նախագահ Սերգեյ Պոպովն ու գլխավոր քարտուղար Միխայիլ Պանտոուլասը,  Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՀՀ դեսպաններ, միջխորհրդարանական ու միջազգային այլ կառույցների ղեկավարներ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունով շարունակում են ստացվել շնորհավորական նամակներ: