Տպել
22.05.2012
Տեղի ունեցան ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 46-րդ եւ մշտական հանձնաժողովի 39-րդ նիստերը
1 / 4

Մայիսի 23-24-ը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստից առաջ` մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում  տեղի ունեցավ ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի 46-րդ նիստը:

Բյուրոյի նիստում, որը նախագահում Էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, օրակարգի ընդունումից հետո հաստատվեց ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի`  2011 թվականի նոյեմբերի 21-ին Տիրանայում կայացած 45-րդ նստաշրջանի արձանագրությունը, ընդունվեց ՍԾՏՀ ԽՎ 39-րդ  նստաշրջանի աշխատանքների ընթացակարգը:

Քննարկվեցին ՍԾՏՀ ԽՎ-ին վերաբերող մի շարք ֆինանսական հարցեր, լսվեց  խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվություն:

Նիստում  քննարկվեցին Բյուրոյի հերթական` 47-րդ նիստի անցկացման վայրի եւ օրակարգի վերաբերյալ հարցեր: 
  
 Նույն օրը տեղի ունեցավ նաեւ ՍԾՏՀ ԽՎ մշտական հանձնաժողովի 39-րդ նիստը: Օրակարգի ընդունումից հետո հաստատվեց 2012 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլում կայացած  մշտական հանձնաժողովի 38-րդ նիստի արձանագրությունը, վերանայվեց նոր մանդատների հարցը, ինչպես նաեւ քննարկվեց ՍԾՏՀ ԽՎ-ում  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տալու հարցը:

Քննարկվեց ՍԾՏՀ ԽՎ-ում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը դիտորդի կարգավիճակ տալու հարցը:

Լսվեցին նաեւ միջազգային այլ կազմակերպություններում ՍԾՏՀ ԽՎ ներկայացուցիչների մասնակցության  վերաբերյալ հաշվետվություններ:

Քննարկվեցին  ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների 2012 թվականի երկրորդ կիսամյակի գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` ֆինանսաաուդիտորական հանձնաժողովի եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ  հաշվետվություններ:

Վեց ամիս է, ինչ Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ ԽՎ-ում: