«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2012 թ. 1-ին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 229 նամակ, փոխնախագահներին` 51 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 386 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 1003 նամակ. պատասխանել են բոլորին:
Ազգային ժողովին է հանձնվել 38 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ապրիլի 6-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփո...
«Բաց դաս» համալսարանականների հետ
Ապրիլի 6-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «բաց դաս» անցկացրեց Երեւանի պետական եւ «Գլաձոր» համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` նման հանդիպումները կարեւոր են այն տեսանկյունից, որ նախ ինքը ազդակ...
ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային աշխատանքային խումբ
Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական ե...