Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ: Նրանք հետեւեցին ԱԺ քառօրյա նիստի աշխատանքներին եւ հանդիպեցին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Ողջունելով ուսանողներին` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց ճանաչողական բնույթի նման հանդիպումները, նրանց ծանոթացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքին, օրենսդրական գործունեության առանձնահատկություններին, օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:
Այնուհետեւ ԱԺ նախագահը, ի պատասխան ուսանողների հարցադրումներին, ներկայացրեց խորհրդարանում կանանց ներգրավվածությունը մեծացնելու, տնտեսությունը զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով արտագաղթը կանխելու անհրաժեշտության մասին:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին ու գենդերային հիմնախնդիրներին:
Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց համալսարանականների հետ:
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ վավերացրեց միջազգային պայմանագրերը: Մինչ օրինաստեղծ աշխատանքին անցնելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ողջունեցին ԱԺ նիստին հետեւող Երեւանի ...