ԱԺ փոխնախագահը, բարձր գնահատելով երիտասարդների դերը ներկա եւ ապագա Հայաստանի պետականակերտման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, հորդորեց ուսանողներին լինել անկաշկանդ եւ խոսել իրենց մտահոգող ցանկացած հարցի մասին:
Ուսանողները սպասել չտվեցին. նրանց մտահոգող հարցերը շատ էին ու բազմաբովանդակ` երկրի սոցիալական, կրթական վիճակից սկսած մինչեւ քաղաքացու ազատ դրսեւորման խնդիրները:
Այն հարցին, թե Հայաստանում նվազագույն աշխատավարձը բավարար է արդյոք արժանապատիվ ապրելու համար, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իհարկե` ոչ, բայց այդ խնդիրը պետք է դիտարկել համեմատության մեջ եւ հաշվի առնել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց նաեւ մեր երկրին եւ դանդաղեցրեց մի շարք ոլորտներում նախատեսված առաջընթացը: Միաժամանակ պետք է ըստ արժանվույն գնահատել սոցիալական ոլորտում իշխանությունների վարած հետեւողական քաղաքականությունը, որի արդյունքում չի կրճատվել ոչ մի սոցիալական ծրագիր: Բնականաբար դա դեռ քիչ է, եւ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծվեն յուրաքանչյուր քաղաքացու համար»:
Ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էր, թե ԱԺ փոխնախագահը ինչ կարծիք ունի Մաշտոցի այգում ծավալված բնապահպանական շարժման մասին:
Պարոն Շարմազանովի գնահատմամբ` Երեւանը պետք է մաքուր պահել եւ խնամքով վերաբերվել կանաչ տարածքներին, բայց դեմ է, որ հարցը քաղաքականացվում է այն դեպքում, երբ կրպակները ժամանակավոր են տեղադրված: Միաժամանակ ինքը հարգում է քաղաքացիական դիրքորոշում ունեցողներին, որոնք լուծում պահանջող հարցեր են բարձրացնում եւ նպաստում երկրի առաջընթացին:
Ուսանողներից ոմանց էլ չէր բավարարում կրթական ծրագրերի ու գործող դասագրքերի որակը:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը համաձայնեց, որ այս ոլորտում, իհարկե, անելիքներ կան, բայց միաժամանակ հավաստիացրեց, որ կրթական բարեփոխումներ եղել են ու այսօր էլ շարունակվում են: Նա հորդորեց ուսանողներին չբավարարվել միայն առաջարկվող դասագրքերով եւ խորհուրդ տվեց լավ մասնագետ դառնալու համար օգտվել նաեւ այլընտրանքային դասագրքերից, գիտական ու ուսումնական այլ ձեռնարկներից, ինչը թույլատրվում է Կրթության մասին օրենքով:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ միջին մասնագիտական կրթության զարգացմանը, զինվորական ծառայությանն ու բուհական կրթությանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային: Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շն...
Ազգային ժողովում նշվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը
Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ու միամսյակը Ազգային ժողովում նշվեց խորհրդարանական կայքի ֆրանսերեն էջի շնորհանդեսով: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ֆրանկոֆոնիայի գծով արտգործնախարարի խորհրդական-դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստան...
Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը: Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում, Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միությա...
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Ըստ փոխնախարարի` առաջին ընթերցու...