Տպել
19.03.2012
Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը
1 / 3
Մարտի 19-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի նիստին մասնակցեցին, այնուհետեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպեցին  «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ուսանողները եւ դասախոսները:

Ողջունելով ուսանողներին` ԱԺ նախագահը խոսեց բանիմաց մասնագետ դառնալու կարեւորության մասին: Նա կոչ արեց ուսանողներին լավ սովորել եւ ընտրած ոլորտում դառնալ պահանջված մասնագետներ: «Օգտագործեք  այս տարիները, որ կարողանաք կյանքում ձեր տեղը գտնել: Հայաստանում այսօր նպատակասլաց, աշխատասեր երիտասարդներ են պետք»,- ընդգծեց պարոն Նիկոյանը: Խորհրդարանի ղեկավարը ուսանողներին ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, օրենսդրական գործունեության առանձնահատկությունները, խոսեց իշխանության երեք թեւերի տարանջատման եւ Սահմանադրությամբ նախատեսված` հակակշիռների ու զսպումների մեխանիզմների, օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերի մասին:

Ավանդույթի համաձայն` ԱԺ նախագահի եւ ուսանողների միջեւ ծավալվեց ջերմ ու անկաշկանդ զրույց. համալսարանականները հարցուպատասխանի միջոցով ծանոթացան խորհրդարանական աշխատանքի նրբություններին, ճշտեցին խորհրդարանի ղեկավարի տեսակետները հասարակական-քաղաքական, կրթական ու միջազգային ոլորտներին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվում ապագա գիտնականների համար, ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ սկսվել է «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության պետական ծրագիրը:

Այն հարցին, թե նպատակահարմար չէ արդյոք, որ կառավարությունից ու ԱԺ պատգամավորներից բացի` օրենսդրական նախաձեռնության իրավունք վերապահվեն նաեւ կազմակերպություններին կամ անհատներին, խորհրդարանի նախագահը նշեց, որ անհատ քաղաքացիները կարող են իրենց հարցադրումները խորհրդարանում բարձրաձայնել  կուսակցությունների, ընտրատարածքի պատգամավորի եւ հասարակական կազմակերպությունների միջոցով, հանդիպումներ ունենալ խորհրդարանում ԱԺ նախագահի, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների հետ, փոխանցել իրենց տեսակետները: ԱԺ նախագահը նշեց նաեւ, որ Ազգային ժողովում կարեւորագույն օրինագծերի վերաբերյալ պարբերաբար կազմակերպվում են խորհրդարանական լսումներ, որոնց հրավիրվում են ոլորտի լավագույն մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը եւս օրենսդրական աշխատանքին քաղաքացիների մասնակցության կարեւոր ձեւ է:

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ օրենսդրական աշխատանքին սփյուռքահայերի մասնակցությանը, միջխորհրդարանական հանդիպումների օրակարգին, այլ թեմաների:  


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...