Մարտի 15-ին Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր «ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի կանոնակարգը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մանակցում էին ԵԽ պատգամավորներ, բուհերի ուսանողներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա հորդորեց ներկաներին վերոնշյալ կանոնակարգի նախագիծը քննարկելիս ներկայացնել կառուցողական եւ փաստարկված առաջարկներ:
ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը տեղեկացրեց, որ ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդարան հիմնելու հարցն առաջին անգամ ներկայացրել են Ղրղզստանի պատգամավորները:
Ըստ Երիտասարդական խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կառլեն Խաչատրյանի` ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը շուրջ մեկ տարի շրջանառվում է եւ դրա ձեւավորման վերաբերյալ որոշակի արդյունքներ արձանագրվել են հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների եւ երիտասարդ առաջնորդների ֆորում-սեմինարի ժամանակ, որտեղ քննարկվել է ստեղծման նպատակահարմարությունը եւ ձեւաչափը, մշակվել կանոնակարգը:
Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի նախագծի հիմնական գաղափարախոսությունը եւ դրույթները:
Որոշվեց լսումների ընթացքում կանոնակարգի վերաբերյալ երիտասարդ խորհրդարանականների ներկայացրած առաջարկների հաշվառումով կանոնակարգը լրամշակել, որից հետո մեկ անգամ եւս հանդիպել` վերջնակամ տեքստը քննարկելու համար:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...