Տպել
15.03.2012
Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վի Սուն Լակին: Վերջինիս շնորհավորելով նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պարոն Նիկոյանն անդրադարձավ  հայ-կորեական արդեն ձեւավորված սերտ հարաբերություններին, կարեւորեց երկկողմ կապերի հետագա ընդլայնումն ու զարգացումը: ԱԺ նախագահը հատկապես առանձնացրեց միջխորհրդարանական առկա համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` խորհրդարանների միջեւ հարաբերությունները զգալի ներդրում կարող են ունենալ երկու երկրների ու ժողովուրդների փոխճանաչելիության մակարդակի բարձրացման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում:

Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Կորեայի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող օգնության ծրագրերը: Մասնավորապես, երկկողմ համագործակցության արդյունքում   ամբողջովին վերազինվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը եւ այժմ այն համապատասխանում  է միջազգային ամենաբարձր չափանիշներին:

Պարոն Նիկոյանը կարեւոր համարեց երկու երկրների միջեւ փոխայցերի ակտիվացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ուղղություններով, ինչը հայ-կորեական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու կարեւոր խթան կհանդիսանա:

ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ իր ջանքերն ուղղելու է երկու երկրների, մասնավորապես` խորհրդարանների  միջեւ կապերի ու համագործակցության խորացմանը: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...