ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վի Սուն Լակին: Վերջինիս շնորհավորելով նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պարոն Նիկոյանն անդրադարձավ հայ-կորեական արդեն ձեւավորված սերտ հարաբերություններին, կարեւորեց երկկողմ կապերի հետագա ընդլայնումն ու զարգացումը: ԱԺ նախագահը հատկապես առանձնացրեց միջխորհրդարանական առկա համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` խորհրդարանների միջեւ հարաբերությունները զգալի ներդրում կարող են ունենալ երկու երկրների ու ժողովուրդների փոխճանաչելիության մակարդակի բարձրացման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում:
Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Կորեայի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող օգնության ծրագրերը: Մասնավորապես, երկկողմ համագործակցության արդյունքում ամբողջովին վերազինվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը եւ այժմ այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Պարոն Նիկոյանը կարեւոր համարեց երկու երկրների միջեւ փոխայցերի ակտիվացումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ուղղություններով, ինչը հայ-կորեական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու կարեւոր խթան կհանդիսանա:
ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ իր ջանքերն ուղղելու է երկու երկրների, մասնավորապես` խորհրդարանների միջեւ կապերի ու համագործակցության խորացմանը:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...