Տպել
06.03.2012
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 6-ին այցելեց Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ մասնակցեց արվեստագետ Հենրիկ Իգիթյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Մինչ այդ` տեղի ունեցավ երջանկահիշատակ արվեստագետի վերջին ` «ժամանակակից արվեստի թանգարան» գրքի ռուսերեն եւ անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը: Գրքում ներկայացված են մշակութային այս օջախի 1972-90 թվականների պատմությունը, շուրջ հինգ տասնյակ նկարիչների աշխատանքներ: Հենց նրանց գործերից էլ ձեւավորվել էր ներկա ցուցահանդեսը: Ներկաներն ունկնդրեցին նաեւ «Հովեր» անսամբլի կատարումներից: