Տպել
06.03.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ
1 / 1

Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Կողմերը կարեւորել են համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ:

Է. Շարմազանովը Սեյմի նախագահին շնորհավորել է մարտի 11-ին նշվող Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման օրվա կապակցությամբ: Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը նշել է, որ Հայաստանում վճռական են մայիսի 6-ին անցկացնել ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրություններ:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու եվրաինտեգրման խորացմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության` հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման պատրաստակամությունը նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:


06.03.2012
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 6-ին այցելեց Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ մասնակցեց արվեստագետ Հենրիկ Իգիթյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Մինչ այդ` տեղի ունեցավ երջանկահիշատակ արվեստագետի վերջին ` «ժամանակակից արվեստի թանգարան» գրքի ռուսերեն եւ անգլերեն հրատա...

06.03.2012
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ուսանողների հետ
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 6-ին հանդիպեց խորհրդարանում պրակտիկա անցնող Երեւանի պետական եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Եվրոպական տարածաշրջանային  եւ Պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին:  Երիտասարդներն ԱԺ նախագահին ներկայացրեցին,...

06.03.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է լիտվացի գործընկերների հետ
Մարտի 6-ին Վիլնյուսում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի եւ Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Կողմերն անդրադարձել ե...