Տպել
31.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն

Ապրիլի 1-5-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կլինի  Իտալիայի Հանրապետությունում` Իտալիայի Կամերայի ստորին պալատի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի հրավերով:

Հռոմում նախատեսված են հանդիպումներ Իտալիայի Կամերայի` խորհրդարանի ստորին պալատի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի, Սենատի նախագահ Մարչելլո Պերայի, փոխվարչապետ Ջանֆրանկո Ֆինիի, Իտալիայի տարածքային կառավարության նախարար Էնրիկո լա Լոջիայի, Հռոմի քաղաքային խորհրդի նախագահ Ջուզեպե Մանինոյի, Լացիոյի մարզպետ Ֆրանչեսկո Ստորաչեի հետ: Նախատեսվում են հանդիպումներ Հռոմի հայ համայնքի եւ Լեւոնյան հայկական վարժարանի աշխատակիցների հետ:

Այցի շրջանակներում Տոսկանայի մարզային խորհրդի նախագահ Ռիկարդո Նենչիի հետ կստորագրվի համագործակցության համաձայնագիր, հանդիպումներ կլինեն նաեւ Ֆլորենցիայի քաղաքապետ Լեոնարդո Դոմենիչիի եւ Տոսկանայի մարզպետ Կլաուդիո Մարտինիի հետ:

Տրիեստում հանդիպումներ կլինեն Ուդինեի քաղաքապետ Սերջո Չեկոտիի, հայ համայնքի, Գրադոյի իշխանությունների հետ: Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի մարզպետ Ռիկարդո Իլլիի հետ կստորագրվի համագործակցության համաձայնագիր: Պատվիրակությունը Վենետիկում կհանդիպի քաղաքապետ Պաոլո Կոստայի հետ: