Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահում էր Գոհար Հակոբյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Մինչ նիստի օրակարգին անցնելը Երիտասարդական խորհրդարանի գործող նախագահ Գոհար Հակոբյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր սահմանված քվոտաներում փոփոխություն է կատարել. Արեւիկ Նավոյանի, Հայկ Մեսրոպյանի եւ Մկրտիչ Սիմոնյանի փոխարեն ներկայացվել են Հարություն Համբարձումյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը:
Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամներն սկսեցին շարունակել քննարկել նախորդ նիստում ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրինագիծը, որը հեղինակել են Մակար Եղիազարյանը, Ժորա Սարգսյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Վահե Զաքարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հայկ Գասպարյանը: Օրինագիծը նպատակ ունի կարգավորել բնակարանային կրեդիտավորման հետ կապված իրավահարաբերությունները, բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը եւ ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը:
Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվեց:
Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քննարկեցին «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ Կառլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ նախագծով սահմանվում են պետական երիտասարդական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ հիմնական ուղղությունները, հստակեցվում են պետական երիտասարդական քաղաքականության իրականացման իրավական, տնտեսական եւ սոցիալական հիմքերը:
Հարակից զեկույցով հանդես եկավ ԵԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Դարբինյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԵԽ պատգամավորները ողջունեցին օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրեցին իրենց առաջարկությունները եւ կոչ արեցին կողմ քվեարկել:
Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հաջորդ հերթական նիստում:
ԱԺ Պատվո մեդալ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 14-ին ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին: Իր խոսքում պարոն Նիկոյանը հիշեցրեց, որ 2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդն ընդունեց բանաձեւ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայո...
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Երեւանում գտնվող Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը փետրվարի 14-ին հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ եւ ՀՀ...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց գերմանացի լրագրողների հետ
Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սո...
Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովում
Փետրվարի 14-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: Արեւելյան գործընկերո...