Տպել
03.02.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Ժողովրդական Ժողովի նախագահին
1 / 1

Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Սաադ Ալ-Քաթաթնիին. 
  
«Ցավով տեղեկացա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մասին:

Եգիպտոսի համար դժվարին այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի Ժողովրդական Ժողովի անդամներին, զոհվածների ընտանիքներին եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ողջ բարեկամ ժողովրդին»:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...