Տպել
31.01.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Կիրիլ Տրետյակին
1 / 1

Հունվարի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար  Կիրիլ Տրետյակին: Հանդիպմանը ներկա էր ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Զրուցակիցները քննարկեցին այս տարվա մայիսին Երեւանում անցկացվելիք ՍԾՏՀ ԽՎ գլխավոր ասամբլեայի նիստի նախապատրաստական աշխատանքներին  առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց ասամբլեայի կազմակերպմանն ու օրակարգին վերաբերող թեմաների:
 


31.01.2012
Հանդիպումներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ խմբակցություններում
Հունվարի 31-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ: Առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց առաջ...