Տպել
30.01.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին
1 / 1

Հունվարի 30-ին  ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նա լիազորությունների շրջանակներում իր ներդրումը կունենա տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում: Սամվել Նիկոյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին տարիների զարգացման մակարդակից` նշելով, որ դրան նպաստում են նաեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունն ու փոխայցելությունները: 
  
Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` շնորհավորեց Սամվել Նիկոյանին` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ  կերպով զարգանում են եւ մերձենում, ինչը հիմնված է երկկողմ շահերի եւ հետաքրքրությունների վրա:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային խնդիրների: ԼՂ հակամարտության կապակցությամբ Ֆիլիպ Լեֆորն ասաց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, իսկ մադրիդյան սկզբունքներն այլընտրանք չունեն: Նա կարեւորեց երկխոսության միջոցով կողմերի հաշտեցման հասնելու անհրաժեշտությունը, նշելով, որ ԵՄ-ն հաշտեցումների հարուստ պատմություն ունի: Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, որ ԵՄ-ն կողմ  է հարցի խաղաղ լուծմանը: 
  
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ երկխոսությունը հակամարտությունների կարգավորում տանող միակ ճանապարհն է, եւ  Հայաստանը բազմիցս  հայտարարել է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը:

Երկուստեք անընդունելի համարվեցին ռազմական հռետորաբանությունը եւ խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարությունները:


30.01.2012
Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին
Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի` այսօր արած այն հայտարարությանը, համաձայն որի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով, միանգամայն տրամաբանական է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ ի...