Տպել
24.01.2012
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին
1 / 1

Հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին` Ֆրանսիայի Սենատի կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ: 
  
«Մեծարգո պարոն նախագահ 
  
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Սենատը մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը եւ օրենսդրական ճանապարհով ամրագրեց, որ մարդկության դեմ իրականացված ոճիրները  չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ոճիրները:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր երախտիքի խոսքն ուղղել բարեկամ Ֆրանսիայի Սենատի անդամներին,  բոլոր նրանց, ովքեր պայքարում են, որ այլեւս երբեք չգործվի նման սարսափելի ոճիր մարդկության դեմ, բոլոր նրանց, ովքեր անթույլատրելի են համարում ցեղասպանությունների ժխտումը, բոլոր նրանց, ովքեր կարեւորում են արդարությունն ու համամարդկային արժեքները, վերջապես բոլոր նրանց, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանում համապարփակ խաղաղության, բաժանարար գծերի վերացման եւ ժողովուրդների հաշտեցման»:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...