Տպել
20.01.2012
Ստացվել է 2203 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2011 թ. 4-րդ  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքացիների 312 նամակ, փոխնախագահներին` 59  նամակ: ԱԺ նախագահը եւ  փոխնախագահները  պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 792 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 1040  նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
 


20.01.2012
Քննարկվեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրի նախագիծը
Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրի նախագիծը: Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, վճռաբեկ դատարանի, դատախազության, ոս...