Տպել
16.01.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
1 / 1

Հունվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջանան Աթիլգանին: 
  
Ողջունելով հյուրին եւ կարեւորելով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ազգային ժողովի եւ հիմնադրամի համագործակցությանը: 
  
Տիկին Աթիլգանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ վստահելի գործընկերների առկայությունը եւ լավ հարաբերությունները հնարավորություն են տալիս Հայաստանում իրականացնել բազմաթիվ ծրագրեր: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը շահագրգռված է համագործակցել  ՀՀ Ազգային ժողովի հետ:

Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ընդլայնել հիմնադրամի ծրագրերը Հայաստանում` վստահություն հայտնելով, որ դրանք արդյունավետ կլինեն: 
  
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


16.01.2012
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումները խորհրդարանում
Հունվարի 16-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության  եւ խորհրդարանական խմբակցությունների հետ: ԵԽԽՎ-ում ԱԺ պա...