Տպել
12.01.2012
Սկսվում է լրագրողների հավատարմագրումը Ազգային ժողովում

2012 թվականի հունվարի 12-ից սկսվում է Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը:

Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը փետրվարի 4-ն է:

Ազգային ժողովում  լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան  լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին, ներկայացնելով` լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը,  հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, երկու լուսանկար (3x4 չափսի),  լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հաuցեն, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են):

Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը: